Իրավունք

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Ազգային ժողովը քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջնորդությունը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ըստ քրեական գործի՝ քաղաքացիական երկու անձ՝ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտիկ Կամավոսյանը, Սևանում հանդիպել են Աղազարյանին և առաջարկել 200-300 հազար դոլար՝ մանր եղջերավոր կենդանիների արտահանումը առանց կարանտին կազմակերպելու համար։ Դատախազության վարկածով՝ Աղազարյանը համաձայնել է։ Այնուհետև կողմերը հանդիպել են Երևանի Սիրահարների այգում, որտեղ Աղազարյանը տեղեկացրել է, թե պայմանավորվածություն ունի Սննդի անվտանգության տեսչության հետ և պահանջել է 100 հազար դոլար։ Քաղաքացիները նրան առաջարկել են նախապես վճարել 20 հազար դոլար՝ խոստանալով մնացածը փոխանցել հետագայում, սակայն պատգամավորը մերժել է՝ պատճառաբանելով, որ գումարը քիչ է։

Մեկ այլ քրեական գործի շրջանակում Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։ Ըստ գործի նյութերի՝ խոստացած միջնորդությունը չի իրականացվել, սակայն ստացված գումարը չի վերադարձվել։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում