ՌԴ-ն ակտիվորեն ընդլայնում է կապերը Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի և ԱՊՀ երկրների հետ. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ակտիվորեն ընդլայնում է իր կապերն աշխարհի պետությունների մեծ մասի, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։

«Մենք հատուկ ուշադրություն ենք հատկացնում աշխարհի պետությունների մեծ մասի հետ կապերի ընդլայնմանը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերություններն առանձնանում են փոխվստահության աննախադեպ մակարդակով: Հնդկաստանի հետ զարգանում է հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերություն: Զգալի առաջընթաց է գրանցվել այնպիսի պետությունների հետ բարեկամական կապերի ընդլայնման և խորացման հարցում, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետությունը», - ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես ընդգծել է Լավրովը, Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ անդամ պետությունների դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության բոլոր ուղղությունների ամրապնդմանը, ինչպես ԱՊՀ, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով