Հայաստան

Հայաստանը 10 օրով բացում է «Մարգարա» անցակետը՝ Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 10 օրով բացում է «Մարգարա» անցակետը՝ Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար

Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը մարտի 21-30-ը  կբացվի, որպեսզի Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում քննարկվել է հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։

Տվյալ պահին «Մարգարա» անցակետը չի գործում, իսկ գործող իրավական կարգավորումներով անհնար է նշված սահմանային կետով բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Սիրիա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում