Քաղաքականություն

Նիդերլանդների արտգործնախարարը կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հետագա քայլերը

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդների արտգործնախարարը կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հետագա քայլերը

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը՝ կարևորելով դրա ստորագրման ուղղությամբ հետագա քայլերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կասպար Վելդկամպը հայտնել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ Հայաստան այցելելուց հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

«Ես ողջունեցի Ադրբեջան-ՀՀ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծեցի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը։ Այս համաձայնագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասված է նրա գրառման մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում