Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան երկու ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից՝ այն բնորոշելով արդյունավետ։ 

«Իմ այսօրվա հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ շատ լավ և արդյունավետ էր։ Մենք պայմանավորվեցինք անհապաղ զինադադար հաստատել ողջ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցում՝ գիտակցելով, որ արագ քայլեր կձեռնարկենք՝ լիակատար զինադադար հաստատելու և, ի վերջո, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին վերջ դնելու համար: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Քննարկվել են Խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են սպանվում, ու թե՛ նախագահ Պուտինը, թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային վերջ տալ դրան: Այդ գործընթացն այժմ ընթանում է ամբողջ ուժով, և մենք հուսով ենք, որ հանուն մարդկության՝ մենք կկատարենք այդ աշխատանքը»,- նշել է Թրամփը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Թրամփի հետ զրույցում հայտնել է 23 ուկրաինացի ծանր վիրավորի՝ Ուկրաինային փոխանցելու մասին։ 

«Որպես բարի կամքի դրսևորում՝ կհանձնվեն ուկրաինացի 23 ծանր վիրավոր զինծառայողներ, ովքեր բուժման կուրս են անցնում Ռուսաստանի բժշկական հաստատություններում»,- նշվել է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում