Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է երկու երկրների սահմանադրություններում միմյանց նկատմամբ հնարավոր տարածքային պահանջների առկայության հարցը, թեև Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում  տարածքների պահանջներ որևէ երկրի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից հնչող պահանջի հետ կապված հայկական կողմը Ադրբեջանի հետ ունի՞ որևէ քննարկում ՝ վարչապետը պատասխանեց. «Ոչ, չունի դրա հետ կապված քննարկում»:

Փաշինյանը հիշեցրեց՝ այդ հարցի հետ կապված արդեն արտահայտել է Հայաստանի դիրքորոշումը: 

«Առավել ևս Սահմանադրական դատարանի՝ նախորդ տարվա որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ: Երկրորդը՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց այդ բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված հիմա արդեն կա նոր իրողություն: Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է»,–ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ առաջիկա քննարկումներում կփորձեն Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ և հասկանալ, թե որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը:

«Մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է ՀՀ–ից տարածքային պահանջներ պարունակում: Հարց կբարձրացնեք, թե այդ դեպքում ինչու Հայաստանն էլ իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության հարցը: Առավել ևս հիմա, երբ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն երեք հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա, և այդ հարցերը լուծված են»,–ասաց Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ եթե Բաքվի հետ երկկողմ քննարկմանն այդ հարցը քննարկեն, կքննարկեն այն հարցը, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, և, թե ինչու է Հայաստանը համարում, որ խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը՝ այդ թվում Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանից տարածքների պահանջը: 

Անդրադառնալով հարցին՝ մինչև օրս Բաքվի հետ բանակցային սեղանի շուրջ Սահմանադրության հարց չի՞ քննարկվել ՝ վարչապետն ասաց. «Իրենք ասել են, որ խնդիր են տեսնում: Մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում: Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են: Եվ մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում»:

 

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում