Տնտեսություն

Կառավարությունը կավելացնի գյուղատնտեսական ապահովագրության աջակցությունը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կավելացնի գյուղատնտեսական ապահովագրության աջակցությունը

Կառավարությունը կավելացնի գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող աջակցությունն՝ ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում խնդիրներ են առաջացել՝ կապված վնասաբերության բարձր մակարդակի, վերաապահովագրական կազմակերպությունների հայկական շուկայից դուրս գալու և համաֆինանսավորման հետ։ Այդ պատճառով կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել ապահովագրական բեռի մի մասը»,-ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ եթե ապահովագրական վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա կառավարությունը կփոխհատուցի այդ սահմանաչափից բարձր հատուցումները, գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարների փոխհատուցման մակարդակը 50-60 տոկոսից կբարձրացվի 70-80 տոկոսի։
«Կառավարությունը կշարունակի համակարգային լուծումների մշակումը, որոնք ոչ միայն կներառեն ապահովագրությունը, այլև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը»,-նշեց Պապոյանը։

Նախարարն ասաց, որ գյուղապահովագրության ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել Էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկը, Գյուղապահովագրության հիմնադրամը և ապահովագրական ընկերությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում