Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի նկատմամբ․ Նիդեռլանդների ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։

«Նիդեռլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է։ Դա ցույց է տալիս այն նվիրումը, որը ունենք Հայաստանի նկատմամբ։ Սա խոսում է մեր կապերի մասին»,-ընդգծեց Վելդկամպը։ 

Նիդեռլանդների արտգործնախարարը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը նպատակ ունի ամրապնդել քաղաքական, սոցիալական և տնտեսական կապերը՝ հիմնված երկուստեք հավակնությունների վրա։

«Շատ ուրախ եմ տեսնել այս երկկողմ նվիրվածությունը։ Այսօր ևս մեկ անգամ վերահաստատեցինք այն սկզբունքները, որոնց վրա հիմնված են մեր կապերը»,-հավելեց Վելդկամպը։

Բացի այդ, Նիդեռլանդների  արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ այցի շրջանակում Երևանում պաշտոնապես կբացվի Նիդեռլանդների դեսպանությունը։ 

«Մեր դեսպանությունն արդեն գործում էր Երևանում, սակայն մինչ այժմ պաշտոնական բացում չէինք իրականացրել։ Սա ևս մեկ կարևոր քայլ է Նիդեռլանդների և Հայաստանի համագործակցության ամրապնդման համար»,-նշեց Վելդկամպը։

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել