Էկոնոմիկայի նախարարն այցելել է Արարատի մարզի տարածքում գտնվող կաթիլային ոռոգմամբ մշակվող խաղողի ինտենսիվ այգի

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 8-ին այցելել է Արարատի մարզի Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի տարածքում գտնվող, կաթիլային ոռոգմամբ մշակվող, Նուրինջանյան խաղողի ինտենսիվ այգի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ նախարարին ուղեկցել են Արտաշատ և Վեդի համայնքների ղեկավարներ Կառլեն Մկրտչյանն ու Գարիկ Սարգսյանը։

Նախարարությունից նշում են, որ տարածքն ընդհանուր առմամբ հասնում է 100 հա-ի, որից շուրջ 41 հա-ը կառուցվել է պետության կողմից իրականացվող ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով, որով շահառուն ձեռք է բերել 280 մլն դրամը գերազանցող վարկ և ստացել շուրջ 144 մլն դրամի սուբսիդավորում։ Խաղողից բացի պլանավորվում է 15 հա նռան ինտենսիվ այգի հիմնել։

Տարածքում կատարված ներդրման ընդհանուր չափը հասնում է 3 միլիոն դոլարի։ Առաջիկայում ներդրումների չափը կավելանա, քանի որ գործարարը նախատեսում է հիմնել գինեգործարան, որի շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է գյուղատնտեսության արդիականացման անհրաժեշտությունը՝ շեշտելով ինտենսիվ գյուղատնտեսության անցման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների կիրառման կարևորությունը։ «Այս այգին լավ օրինակ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե զուտ դժվար աշխատանք, այլ նորագույն, թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես»,-նշել է նախարարը։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները