Մակրոնն անընդունելի է համարում Ուկրաինայի ապառազմականացման Ռուսաստանի պահանջը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան անընդունելի է համարում Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջներն Ուկրաինայի ապառազմականացման և չեզոք կարգավիճակի հաստատման վերաբերյալ՝ հաշտության կնքման  համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 6-ին հայտարարել է Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ պաշտպանության հարցերին նվիրված արտահերթ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ռուսաստանը հստակ նշել է իր ցանկությունները՝ դրանք հնչեցնելով դեռ 2022 թվականին Ստամբուլի բանակցություններում, դրանք կրկնել է պաշտոնատար անձանց մի մասը: Ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի օտարերկրյա զորքեր և Ուկրաինայի ապառազմականացում…. ինչը նրա համար նշանակում է շատ կրճատված կազմով բանակ: Ակնհայտ է, որ այդ պայմաններն անընդունելի են ուկրաինացիների և մեզ համար», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ այդ պայմանները «նույնիսկ ավելի վատն են, քան 2014 թվականին»։ 

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, երբ դրա համար լինի հարմար պահ։

«Ես պատրաստ եմ խոսելու (ՌԴ) նախագահ Պուտինի հետ, երբ մենք (Ուկրաինայի նախագահ) Զելենսկիի և մեր եվրոպացի գործընկերների հետ  համարենք, որ դրա համար եկել է հարմար պահը։ Այնպես որ, այդ հարցի պատասխանն է՝ այո», - ասել է Մակրոնը։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ղեկավարների զրույցներին պետք է նախորդեն բանակցողների շփումները:

Հայերեն ქართული Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում