Թրամփն ընթերցել է Զելենսկիի նամակը՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ բանակցությունների պատրաստակամության մասին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ ասել է, որ ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկիից նամակ է ստացել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Այսօր ավելի վաղ ես կարևոր նամակ եմ ստացել Ուկրաինայի նախագահ Զելենսկիից, որտեղ ասվում է. «Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի տևական խաղաղությունն ավելի մոտ դառնա»: Նա նշում է, որ ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելի, քան ուկրաինացիները», - ասել է Թրամփը՝ մեջբերելով Զելենսկիից ստացված նամակը։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ ինքը և իր թիմը պատրաստ են աշխատել «նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ ստանալու խաղաղություն, որը տևական կլինի»։

Նամակում Զելենսկին նաև ասել է, որ Կիևը գնահատում է այն ամենն, ինչ Միացյալ Նահանգներն արել է, որպեսզի Ուկրաինան պահպանի իր ինքնիշխանությունն ու անկախությունը։

Թրամփը նաև հայտնել է, որ Զելենսկին նամակում պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքել ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ին հարմար ցանկացած պահի։

«Ես գնահատում եմ, որ նա ուղարկել է այդ նամակը։ Ես այն քիչ առաջ եմ ստացել», - նշել է Թրամփը։

Ավելի վաղ Զելենսկին X սոցիալական ցանցում հայտարարություն էր հրապարակել՝ շեշտելով, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ոչ ոք չի ուզում խաղաղություն այնքան, որքան ուկրաինացիները։ 

Նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր»։ Զելենսկին նշել էր, որ Կիևը պատրաստ է ցանկացած ժամանակ և ցանկացած ձևաչափով ստորագրել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որը քայլ է «դեպի ավելի մեծ անվտանգություն և ամուր անվտանգության երաշխիքներ»։

Փետրվարի 28-ին Զելենսկին Վաշինգտոնում Թրամփի հետ պետք է ստորագրեր հազվագյուտ հողային մետաղների համատեղ շահագործման վերաբերյալ համաձայնագիրը, սակայն կողմերի միջև Օվալաձև աշխատասենյակում զրույցը վերածվել էր վիճաբանության, և համաձայնագրի կնքումը չեղարկվել էր։ 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում