Տնտեսություն

Վարչապետը կողմ է արտահայտվել շահումով խաղերի հարկային բեռի բարձրացմանը. Հայկ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Վարչապետը կողմ է արտահայտվել շահումով խաղերի հարկային բեռի բարձրացմանը. Հայկ Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է արտահայտվել շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների հարկային բեռի բարձրացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը բուքմեյքերական գործունեության նկատմամբ 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու վերաբերյալ։ 

Սարգսյանի խոսքով՝ նախագծի նախնական քննարկումների ընթացքում գործադիր և օրենսդիր մարմնի որոշ ներկայացուցիչներ դեմ են արտահայտվել շահումով խաղերի ոլորտի հարկային բեռի բարձրացմանը։ Սակայն այս հարցը երկու անգամ քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, և վերջինս աջակցել է հարկերի բարձրացման գաղափարին՝ առաջարկելով, որ փոփոխությունները ուժի մեջ մտնեն անմիջապես օրենքի ընդունումից հետո, այլ ոչ թե 6 ամիս անց, ինչպես առաջարկվում է նախագծով։

«Գործադիրի և օրենսդիրի մի խումբ գործընկերներ դեմ էին այս նախագծին և գտնում էին, որ այս փուլում նպատակահարմար չէ հարկային բեռի բարձրացումը։ Մի շարք քննարկումներ ենք անցկացրել կառավարության գործընկերների հետ, նաև երկու անգամ քննարկում է կազմակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նշեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է արտահայտվել շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխությունները ուժի մեջ մտցնել ոչ թե 6 ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո»,- ընդգծեց Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում