Եվրոպա

Չարլզ III-ը Սանդրինգհեմ կալվածքում ընդունել է Զելենսկիին

1 րոպեի ընթերցում

Չարլզ III-ը Սանդրինգհեմ կալվածքում ընդունել է Զելենսկիին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին Անգլիայի արևելքի Նորֆոլքի կոմսության Սանդրինգհեմ կալվածքում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Զելենսկին Մեծ Բրիտանիայի միապետի հետ հանդիպել է եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո, որի ընթացքում քննարկվում էին ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղիները։ 

Նշվում է, որ Չարլզ III-ը «ջերմորեն է ընդունել» Զելենսկիին։ Հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ բաժակ թեյի շուրջ, տևել է մոտ մեկ ժամ։ 

Զելենսկին իր հերթին նշել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորի հետ «շատ լավ հանդիպում» է ունեցել, և շնորհակալություն է հայտնել նրան Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։ 

Չարլզ III-ը նախկինում ևս աջակցություն էր հայտնել Զելենսկիին և Ուկրաինային։ Նրանց առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականին Բուքինգհեմյան պալատում՝ Մեծ Բրիտանիա Զելենսկիի անակնկալ այցի ժամանակ, որից հետո նույն օրը թագավորն այցելել էր Ուիլթշիրում վերապատրաստում անցնող ուկրաինացի զինվորներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում