Միացյալ Նահանգներ

Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Եվրոպեյսկայա պրավդա»-ին, հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան ԶԼՄ-ների ուղիղ հեռարձակման ուղեկցությամբ։

ԱՄՆ նախագահը Սպիտակ տան շքամուտքում անձամբ դիմավորել է Զելենսկուն, սեղմել նրա ձեռքը, երբ նա դուրս է եկել մեքենայից։ 

Թրամփի հետ հանդիպումից առաջ Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է 13 ամերիկացի սենատորների հետ, որոնցից 10-ը ներկայացնում էին Դեմոկրատական կուսակցությունը, իսկ 3-ը՝ Հանրապետական կուսակցությունը։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զելենսկին պետք է ստորագրի հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիր:

Այս հանդիպումը Ուկրաինայի նախագահի հինգերորդ այցն է Սպիտակ տուն։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում