1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 28-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 393.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.14 դրամով և կազմել 409.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 4.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.34 դրամով և կազմել 495.31 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 247.00 դրամով և կազմել 36432.00 դրամ: Արծաթի գինն աճել է 0.22 դրամով և կազմել 401.21 դրամ: