Խաղաղության պայմանագրի նախագծում ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա. ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծում ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին։

«Խաղաղության պայմանագրում ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա։ Ընդհանուր ձևակերպում է, դա երրորդ ուժերի ներկայության մասին է, ինչը կարող է վերաբերվել նաև Եվրամիությանը, բայց կոնկրետ Եվրամիության դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա»,- ասաց Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը համաձայնեցվել են տարիների աշխատանքի արդյունքում, սակայն վերջին երկու կետերի շուրջ դեռևս համաձայնություն չկա։

«Մենք 15 հոդվածները կարողացել ենք համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի շնորհիվ։ Վերջին երկուսը դեռևս չի հաջողվում, բայց Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը ևս։ Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում, և երբ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը»,- նշեց Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի՝ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ ուժերի ներկայությանը, ինչպես նաև այսպես կոչված դիվանագիտական պատերազմի ավարտին։ 

«Այստեղ մոտեցումները տարբեր են, և մինչ այս պահը լուծում չի գտնվել»,- ընդգծեց նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից փոխադարձ հրաժարվելուն։

Հայերեն English Español Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ