Իրավունք

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, առաջիկա նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ․ ԱՆ

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, առաջիկա նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ․ ԱՆ

Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների կազմակերպման մեկնարկը տրված է, սակայն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջիկա նիստի օրվա և օրակարգի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն դեռևս չկա։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, իսկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում դեռևս անդամներ չեն ընտրվել։ 

- Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով կազմը փոփոխվելո՞ւ է, թե՞ այն կշարունակի գործել ներկայիս կազմով։ 

- Ներկայում չի քննարկվում Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 111-Ա որոշմամբ հաստատված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարցը: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, ապա պետք է նշել, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ներկայում անդամներ դեռևս ընտրված չեն: 

-Ե՞րբ է նախատեսվում նիստը, և ի՞նչ հարցեր են քննարկվելու: Ի՞նչ փուլում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

- Հայտնում ենք, որ սույն գրությունը ներկայացնելու պահի դրությամբ (փետրվարի 28-ի դրությամբ-խմբ․) առաջիկա նիստի օրվա և դրա օրակարգի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն առկա չէ:

Սակայն հավելենք, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների կազմակերպման մեկնարկը արդեն տրված է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում