Ռուս-ուկրաինական հակամարտությունը կա՛մ արագ կավարտվի, կա՛մ ընդհանրապես չի ավարտվի. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտափույթ լուծում չստանա, ապա այն կարող է ընդհանրապես չավարտվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք շատ են աշխատում այդ պատերազմն ավարտին հասցնելու համար։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և կարծում եմ, որ ամեն ինչ շատ արագ է առաջ ընթանում…. Մենք ձեզ կտեղեկացնենք ընթացքի մասին: Կա՛մ դա տեղի կունենա բավական արագ, կա՛մ ընդհանրապես տեղի չի ունենա», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ Օվալաձև աշխատասենյակում Սթարմերի հետ միասին լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ ղեկավարին հարց էին ուղղել՝ արդյոք նա կարող է վստահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Վստահել և ստուգել», - ասել է Թրամփը՝ կրկնելով ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի տեսակետը Խորհրդային Միության հետ բանակցությունների մասին։

Թրամփի խոսքով՝ հարկավոր է ստուգել, որովհետև երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա։

«Ես վստահ եմ, որ երբ մենք համաձայնագիր կնքենք, այն կպահպանվի», - ասել է Թրամփը։

Եվրոպա

Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո

 

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի