Եվրոպա

Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո

1 րոպեի ընթերցում

Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային զորքեր և ավիացիա ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 

«Ուզում եմ հստակեցնել, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուղարկել ցամաքային ուժեր և օդային ուժեր համաձայնագրի իրագործումն ապահովելու համար՝ աշխատելով մեր դաշնակիցների հետ, որովհետև դա միակ միջոցն է՝ համոզվելու, որ խաղաղությունը տևական կլինի», - ասել է Սթարմերը։

Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է լինի «կոշտ և արդար»։

«Մենք այսօր քննարկել ենք մի ծրագիր՝ հասնելու խաղաղության, որը կոշտ է և արդար», - ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է ուժեղ լինի, որպեսզի Ռուսաստանը նորից չհարձակվի։ 

Վաշինգտոն այցի ժամանակ Սթարմերը նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի անունից հրավեր է փոխանցել Թրամփին՝ պետական այցի համար, ինչն ԱՄՆ նախագահն ընդունել է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում