Իրանի արտգործնախարարը  բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի դեռ շարունակվում է առավելագույն ճնշման արշավը Թեհրանի դեմ

2 րոպեի ընթերցում

Ուղիղ բանակցություններն ԱՄՆ-ի հետ անհնարին կլինեն, քանի դեռ Վաշինգտոնն Իրանի դեմ իրականացնում է առավելագույն ճնշման արշավը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Իրանը ճնշման տակ երբեք բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ», - ընդգծել է նա։

Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան պարբերաբար շարունակում են խորհրդակցությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ 

Նա նաև նշել է, որ Իրանի խնդրանքով շուտով կկայանա Իսլամական համագործակցության կազմակերպության նիստը՝ Գազայում իսրայելական գործելաոճի քննարկման նպատակով:

«Իրանն, ինչպես միշտ, կշարունակի աջակցել տարածաշրջանում Դիմադրության առանցքին», - ընդգծել է Արաղչին։

«Մենք կշարժվենք առաջ և կհամակարգենք մեր գործողություններն ու դիրքորոշումներն Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ՝ համագործակցելով Ռուսաստանի և Չինաստանի մեր բարեկամների հետ», - հավելել է նա։

Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը խաղաղություն և անվտանգություն է փնտրում կովկասյան տարածաշրջանում՝ հավելելով, որ Աֆղանստանի հարցով Իրան-Ռուսաստան խորհրդակցությունները նույնպես կշարունակվեն։

Լավրովն իր հերթին ասել է, որ մամուլի ասուլիսից առաջ կայացած հանդիպմանը կողմերն ընդգծել են «միակողմանի պատժամիջոցների անընդունելիությունը և համակարգված գործողությունները՝ երկու երկրների վրա այդ պատժամիջոցների ազդեցությունը մեղմելու համար»։

Իրան

Լավրովը ժամանել է Թեհրան

 

Հայերեն English Русский

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով