Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսում աճել է 7.1 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսում աճել է 7.1 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ աճել է 7.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա՝ դեկտեմբերի նկատմամբ նվազել է 45.3 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 10.4 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 11.6 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 9.9 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.6 տոկոսով:

2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսն աճել է 1.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 7.8 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվարին 2024-ի հունվարի համեմատ նվազել է 40 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 49.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33.5 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին կազմել է 397.89 դրամ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում