Կառավարությունը կհաստատի 2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ծրագիրն ուղղված է տնտեսության տարբեր ոլորտների ինովացիոն զարգացմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային և եվրոպական ստանդարտներին համահունչ ազգային ստանդարտների ստեղծմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի հիմնական նպատակներն են․ ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և եվրոպական չափորոշիչներին,արտադրանքի որակի և անվտանգության բարձրացում, արտահանման խթանում և տեխնիկական խոչընդոտների նվազեցում, ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, էներգաարդյունավետության, սննդամթերքի և այլ ոլորտների կարգավորման աջակցություն։

Պետական աջակցությունը կազմում է 13 միլիոն 558 հազար դրամ, որը ներառված է 2025 թվականի պետական բյուջեում։

Ֆինանսավորումը տրամադրվում է «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում։

Ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվում է բարելավել անվտանգության և որակի վերահսկման ստանդարտները, շինարարության ոլորտում կբարձրացվի սեյսմապաշտպան համակարգերի արդյունավետությունը և կառույցների տեխնիկական պահանջները, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կձևավորվեն տեղեկատվական անվտանգության նոր ստանդարտներ, զբոսաշրջության ոլորտում կսահմանվեն ծառայությունների որակի նոր չափորոշիչներ, սննդի արդյունաբերության ոլորտում կմշակվեն որակի վերահսկման նոր պահանջներ, երկրատարածական տվյալների ոլորտում կվերանայվեն հողերի և ջրային ռեսուրսների կառավարման ստանդարտները։

Ծրագիրը կմեծացնի Հայաստանի մասնակցությունը միջազգային ստանդարտացման գործընթացներին, ինչն իր հերթին կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը։

 

 

 

Հայերեն

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում