Թրամփը Չինաստանի հետ նոր առևտրային համաձայնագիր կնքելու հույս է հայտնել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ նոր առևտրային համաձայնագիր կկնքի՝ նշելով, որ ակնկալում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Միացյալ Նահանգներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ 

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ, կարծում եմ՝ հրաշալի հարաբերություններ։ Բայց հիշեք՝ նա սիրում է Չինաստանը, իսկ ես սիրում եմ ԱՄՆ-ն, ուստի այդտեղ կա մի փոքր մրցակցություն», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Սի Ծինփինը յուրօրինակ մարդ է։

Թրամփը նաև չի բացառել Չինաստանի հետ նոր առևտրային համաձայնագիր կնքելու հնարավորությունը։ 

«Դա հնարավոր է։ Մենք Չինաստանի հետ ունեինք առևտրային հրաշալի համաձայնագիր։ Այն շատ լավ էր ֆերմերների համար, արտադրողների համար։ Նրանք մեզնից գնում էին 50 միլիարդ դոլարի ապրանքներ», - ասել է Թրամփը՝ նախորդ վարչակազմին մեղադրելով այդ համաձայնագիրը չպահպանելու մեջ։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ինչպես աշխարհի մյուս ղեկավարները, նախագահ Սի Ծինփինը նույնպես կգնա Վաշինգտոն՝ իր հետ հանդիպման:

«Նրանք գալիս են ինձ տեսնելու՝ (խմբ.՝ Ֆրանսիայի նախագահ) Մակրոնն է գալիս, Միացյալ Թագավորության վարչապետն է գալիս.... Ի վերջո, նախագահ Սին նույնպես կգա, բոլորը կգան», - ասել է Թրամփը։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում