Եվրոպա

Եվրախորհրդի նախագահը ԵՄ երկրների ղեկավարների հետ խորհրդակցում է Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդի նախագահը ԵՄ երկրների ղեկավարների հետ խորհրդակցում է Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ձեռնամուխ է եղել Ուկրաինային ցուցաբերվող օգնության և Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ ԵՄ անդամ պետությունների հետ խորհրդակցությունների: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը:

«Նախագահ Կոշտան այժմ սկսել է (ԵՄ երկրների) ղեկավարների հետ խորհրդակցությունների համակարգված և կառուցվածքավորված գործընթաց՝ հիմնված այն հարցերի վրա, որոնք կենտրոնացած են երկու թեմաների շուրջ՝ Եվրոպական միության կողմից աջակցությունն Ուկրաինային և անվտանգության երաշխիքները», - փետրվարի 19-ին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով` չի բացառվում համապատասխան թեմայով Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի կազմակերպում, սակայն ներկայում ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողով անցկացնելու պլաններ չկան։ 

«Հաջորդ քայլերի մասին որոշումը կընդունվի այդ խորհրդակցությունների հիման վրա», - նշել է ԵՄ ներկայացուցիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում