Ռուբիոն և Լավրովը պայմանավորվել են խորհրդատվական մեխանիզմ ստեղծել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ստեղծել խորհրդատվական մեխանիզմ՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսին։

Երկու երկրները նաև պետք է բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած թիմեր ստեղծեն, որոնք հնարավորինս շուտ կսկսեն աշխատել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու շուրջ այնպես, որ դա լինի կայուն և ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ 

Բացի այդ, պաշտոնյայի տեղեկություններով, Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են հիմքեր ստեղծել երկու երկրների համար ընդհանուր աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տնտեսության և ներդրումների ոլորտում ապագա համագործակցության համար։

Հայերեն English Français ქართული Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով