Մերձավոր Արևելք

Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սաուդյան Արաբիայից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ 

Ռուսաստանի Դաշնությունից բանակցությունների սեղանի շուրջ նստած են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրանց դիմաց են երեք ամերիկացի բանակցողներ՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։

Բանակցություններին ներկա են նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ 

Ուկրաինական կողմը բանակցություններին չի մասնակցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում