ԱՄԷ նախագահն ընդունել է Ուկրաինայի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն ընդունել է պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը։

ԱՄԷ նախագահը հույս է հայտնել, որ այցը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Կողմերը քննարկել են հարաբերությունների տարբեր ասպեկտներ, հատկապես տնտեսական, ներդրումային և զարգացման ոլորտներում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի, պարենային անվտանգության և երկու երկրների զարգացման առաջնահերթություններին վերաբերող ոլորտներում։

ԱՄԷ նախագահը նաև կարևորել է իր երկրի մոտեցումը՝ աջակցելու ճգնաժամերի խաղաղ լուծումներին՝ ի շահ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության։ Նա ընդգծել է ԱՄԷ-ի պատրաստակամությունն ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցելու և մարդասիրական ճգնաժամը մեղմելու հարցում։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Վոլոդիմիր Զելենսկիին Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև գերիների փոխանակման հարցում ԱՄԷ-ի միջնորդական ջանքերին աջակցելու համար։

Իր հերթին Զելենսկին ընդգծել է ԱՄԷ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության ոլորտները զարգացնելու իր ցանկությունն առկա բազմաթիվ հնարավորությունների լույսի ներքո: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ԱՄԷ նախագահին՝ գերիների փոխանակման գործում երկրի դիվանագիտական շարունակական ​​ջանքերի համար։

Այցի շրջանակում Ուկրաինան և ԱՄԷ-ն ստորագրել են համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր, որով ազատականացվում է գրեթե բոլոր ուկրաինական ապրանքների մուտքը դեպի ԱՄԷ շուկա։

ԱՄԷ-ից հետո Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա, սակայն չի մասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև նախատեսվող բանակցություններին։

Մերձավոր Արևելք

Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության ձեռք բերված որևէ համաձայնություն. Զելենսկի

 

Հայերեն English Русский

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում