Տնտեսություն

Հայաստանի արտաքին պարտքը ոչ թե 12 միլիարդ դոլար է, այլ 5.96 միլիարդ դոլար․ Էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին պարտքը ոչ թե 12 միլիարդ դոլար է, այլ 5.96 միլիարդ դոլար․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել է տարածվող տեղեկությունները, թե Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասել է Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։

«Վերջերս շատ եմ ստանում նամակներ ձեզանից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ի՞նչ ենք անելու կամ ի՞նչպես եղավ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար։ 

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է։ Այն մարդիկ, որոնք տարածում են այդ 12 միլիարդ դոլար թիվը, կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են մանիպուլացնում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»,- ասել է Պապոյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում