Եվրոպա

ԵԽ նախագահը ողջունել է ՀՀ կառավարության՝ խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները

2 րոպեի ընթերցում

ԵԽ նախագահը ողջունել է ՀՀ կառավարության՝ խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել և քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրության է տարածել ՀՀ վարչապետի աշխատակացմը՝ ներկայացնելով հանդիպումից մի շարք մանրամասներ:

Ընդգծվում է, որ Անտոնիու Կոշտան կարևորել և ողջունել է ՀՀ կառավարության` խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները: 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարեփոխումների օրակարգի լիարժեք իրականացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է: Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը` տարբեր ոլորտներում կարողությունները զարգացնելու նպատակով: 

Անտոնիու Կոշտան ողջունել է ՀՀ Կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ: Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում