Աշխարհ

Կիևում հայտարարել են, որ չեն հրաժարվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից

2 րոպեի ընթերցում

Կիևում հայտարարել են, որ չեն հրաժարվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից

Ուկրաինան չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ուղեգծից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ 

«Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից առաջ կարևոր զրույց ունեցա Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Ուկրաինան չի հրաժարվում իր ռազմավարական ուղեգծից. մենք մեր ապագան տեսնում ենք ՆԱՏՕ-ում», - գրել է նա Facebook-ում:

Ումերովը նաև ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների առջև՝ հայտարարելով, որ ոչ միայն Ուկրաինան ունի ՆԱՏՕ-ի կարիքը, այլև ՆԱՏՕ-ն՝ Ուկրաինայի։ 

«Ռուսաստանը կանգ չի առնելու։ Ուկրաինան մնում է ՆԱՏՕ-ի վերջին արևելյան առաջապահ ուղեկալը։ Մենք մեր գործընկերներին պատրաստվելու ժամանակ ենք տալիս, մինչ մեր ռազմիկները պահում են պաշտպանական գիծը», - իր ելույթից հետո գրել է նա Facebook-ում։

Փետրվարի 12-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Բրյուսելում Արևմուտքի շփման խմբի հերթական նիստի ժամանակ ընդգծել էր, որ Ուկրաինայի՝ 2014 թվականի դրությամբ սահմաններին վերադառնալն անիրատեսական խնդիր է։ Նա նաև հնարավոր չէր համարել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Հեգսեթի այդ հայտարարություններն արտացոլում են Վաշինգտոնի դիրքորոշումը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում