Ռուսական ԱԹՍ-ի հարվածից վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի՝ ճառագայթումից պաշտպանող ապաստարանը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ փետրվարի 14-ի գիշերը ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը հզոր պայթուցիկ մարտագլխիկով հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի՝ ճառագայթումից պաշտպանող ապաստարանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

«Ներկայում ռադիացիոն ֆոնը չի ավելացել, և դա մշտապես վերահսկվում է։ Նախնական հաշվարկներով՝ ապաստարանին հասցված վնասը զգալի է»,- գրել է Զելենսկին։

Անօդաչու թռչող սարքի հարվածի մասին հայտնել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ 

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նույնպես հայտնել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի ապաստարանին ռուսական ԱԹՍ-ի հարվածից հետո ռադիացիայի մակարդակը մնում է նորմայի սահմաններում։

«Մոնիթորինգը շարունակվում է։ Իրավիճակը վերահսկելի է», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինան փետրվարի 14-ի գիշերը հրետանիով 15 հարված է հասցրել Զապորոժիեի ջերմաէլեկտրակայանին՝ վնասելով էներգետիկ սարքավորումները։ Առանց էլեկտրականության է մնացել 50 000 մարդ։ Զոհեր և վիրավորներ չկան։ 

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում