Թրամփը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու «լավ հնարավորություն» է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ «հիանալի» զրույցներից հետո «լավ հնարավորություն» է ստեղծվել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հիանալի զրույցներ են անցկացվել երեկ: Սա լավ հնարավորություն է՝ վերջ դնելու այդ սարսափելի, շատ արյունալի պատերազմին», - գրել է Թրամփը։ 

Փետրվարի 12-ին Թրամփը և Պուտինը երկարատև հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են անհապաղ բանակցություններ սկսել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու շուրջ։ 

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Թրամփն այնուհետև խոսել է Զելենսկիի հետ՝ նշելով, որ նա ևս, Պուտինի նման, խաղաղություն է ցանկանում։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը և Զելենսկին մանրամասներ են հայտնել իրենց հեռախոսազրույցից

 

Հայերեն English Русский