Մակրոնը կոչ է արել հարգել Գազայի բնակիչների՝ սեփական հողում ապրելու ձգտումը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հարկավոր է հարգել Գազայի հատվածում ապրող պաղեստինցիների և նրանց հարևանների ցանկությունները և դեմ է արտահայտվել Գազայի հատվածը երկարաժամկետ սեփականացնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք ունենք հրադադար։ Մենք պետք է այն պահպանենք, մենք պետք է վերականգնենք հումանիտար գործողությունները, պետք է փրկենք հնարավորինս մեծ թվով մարդկանց։ Բայց հիմա ճիշտ պատասխանն անշարժ գույքի գործողությունը չէ։ Սա քաղաքական գործողություն է։ Սա ամայի տարածք չէ, սա մի վայր է, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է ապրել…. Չի կարելի երկու միլիոն մարդու ասել՝ հիմա դուք պետք է հեռանաք», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը։ Նա նաև կոչ է արել հարգել Եգիպտոսի և Հորդանանի ինքնիշխանությունը, որոնք չեն ցանկանում իրենց տարածքում ընդունել Գազայից տեղահանված պաղեստինցիներին։

Արաբական երկրները, Իրանը և արևմտյան պետությունների մի մասը դեմ են արտահայտվել ԱՄՆ ղեկավարի գաղափարին։ 

 

Հայերեն Français Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի