Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ոստիկանությանը հասանելիություն տալ պետական և համայնքային կազմակերպությունների տեսանկարահանող սարքերին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակը «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ԱԺ լիագումար նիստում: 

Պատգամավորի խոսքով՝ մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի: «Ներկայում, օրինակ, Երևանում տեղի ունեցած հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման և ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության»,-ասաց Սարգսյանը: 

Նրա համոզմամբ՝առաջարկվող նախագծի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայել հսկայական ժամանակ՝ ապահովելով գործընթացի օպերատիվությունը: 

«Օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, ավտոկայանատեղերից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջել և ստանալ տեսագրություններ, ունենալ հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին: Պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի դիտման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի հոսքի ստացման և պահպանման հնարավորություն»,-ասաց պատգամավորը: 

Բացի այդ՝ Ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կունենա տեսանկարահանման համակարգերի միջոցով իրականացնել տվյալների մշակում՝ իրավախախտումների կանխման, հայտնաբերման և բացահայտման, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ  համագործակցության և այլ նպատակներով:  

Ոստիկանությունը կունենա հասանելիություն վերոգրյալ տեսանկարահանման համակարգերին Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման ՊՈԱԿ–ի միջոցով՝ 24/7 ռեժիմով: 

Հայերեն

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը