Ռուսաստան

Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարությանը

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարությանը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը կժամանի Մոսկվա՝ ներկա գտնվելու մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին փետրվարի 10-ին հայտարարել է Պեկինում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը։

«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին հրավիրել է այստեղ՝ Չինաստանում կայանալիք հանդիսություններին, որոնք պլանավորվում են անցկացնել սեպտեմբերի սկզբին՝ այստեղ հակաճապոնական պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի՝ նույնպես 80-ամյակի առթիվ», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում