Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշման քաղաքականության շրջանակներում մտադիր է հասնել իրանական նավթի արտահանման դադարեցման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած մամուլի ասուլիսում։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է հասնել այն բանին, որ «իրանական նավթի արտահանումը հավասարվի զրոյի»։ Նա նաև խոստացել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ պատերազմից։ ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Իրանը կարող է անհավանական ապագա ունենալ, եթե հրաժարվի միջուկային զենք մշակելուց։

Դոնալդ Թրամփը նշել է, որ կցանկանար «հրաշալի գործարք» կնքել Իրանի հետ։ Նա ասել է, որ չէր ցանկանա, որ ամեն ինչ ավարտվի աղետալի կերպով, և խաղաղության հույս է հայտնել։ Միևնույն ժամանակ Թրամփը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ։ 

Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա կարող է գործողություններ ձեռնարկել իրանական նավթի մուտքը համաշխարհային շուկա սահմանափակելու ուղղությամբ, Թրամփը պատասխանել էր. «Մենք դա անելու իրավունքն ունենք»։

Հայերեն English Français Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր