Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակը դրական է գնահատում հայերի խաղաղասիրական ձգտումները

2 րոպեի ընթերցում

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի համատեքստում դրական է գնահատում հայերի խաղաղասիրական ձգտումները: 

Օլեկասն այս մասին ընդգծեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

«Կարծում եմ, որ խաղաղությունը շատ կարևոր է բոլորի համար, քանի որ առանց խաղաղության դժվար է հասնել մնացած բոլոր բարեփոխումներին: Կարծում եմ, որ հայերի այս խաղաղասիրական ոգին շատ դրական է: Մենք պետք է գործենք միասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու և այս խաղաղության գործընթացն ավելի լայնածավալ շարունակելու համար»,–ասաց Օլեկասը: 

Անդրադառնալով հայ–լիտվական երկկողմ հարաբերություններին՝ Սեյմասի փոխխոսնակն ընդգծեց, որ Լիտվան և Հայաստանը երկկողմ համագործակցության բավականին երկար պատմություն ունեն: 

Անդրադառնալով համագործակցության հնարավորություններին՝ նա նշեց որոշ ոլորտներում լիտվական փորձի փոխանակման մասին:

«Օրինակ՝ սահմանային վերահսկողությունը։ Մենք սկսեցինք վերահսկել մեր սահմանը՝ վերցնելով այն Խորհրդային միությունից և ստեղծեցինք սահմանապահ համակարգը Լիտվայում»,–ասաց Օլեկասը:

Նա նշեց նաև հարկային բարեփոխումների ոլորտում Լիտվայի գրանցած նշանակալի արդյունքների մասին: 

«Մեր հարկային համակարգը թվայնացված է՝ ի շահ ժողովրդի։ Գիտեմ, որ Հայաստանում նույնպես այս  գործընթացը սկսվում է: Եվ սովորաբար սկզբում դա բավականին դժվար է լինում: Մեր փորձը կարող է դրական լինել այս առումով»,–նշեց նա: 

Ըստ Լիտվայի Սեյմասի փոխխոսնակի՝ փորձի փոխանակման ոլորտները շատ են, այդ թվում՝ առողջապահության ոլորտը: Նա նկատեց, որ Հայաստանում առողջության ապահովագրության ուղղությամբ են քայլեր իրականացվում: 

«Մենք կարող ենք կիսվել մեր փորձառությամբ, այդ թվում՝ մեր փորձառությամբ, թե ինչպես ենք պատրաստվում ներդաշնակեցնել մեր օրենսդրությունը եվրոպական կարգավորումներին»,- նշեց նա:

Հայերեն Español

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26