Պատրաստ ենք ավելի ընդլայնել Երևանի և Թբիլիսիի միջև առկա ռազմավարական գործընկերությունը. Վրաստանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ Երևանի և Թբիլիսիի համագործակցությունն ամուր հենքի վրա է դրված, և վրացական կողմը պատրաստ է ավելի ընդլայնել երկկողմ գործընկերության մակարդակը։ 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Երևանի և Թբիլիսիի միջև 2024 թվականի հունվարի 26-ին ստորագրված «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համաձայնագրի արդյունքներին։

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ այն հարաբերությունները և գործընկերության մակարդակը, ընկերությունը և բարեկամությունը, որոնք գոյություն ունեն Երևանի և Թբիլիսիի միջև, եղել են դարեր շարունակ։

«Այսօր մենք էլ ավելի ենք խորացնում այդ ամենը և դեպի ապագա ենք տանում։ Մենք շատ ուրախ են, որ դա անվանում ենք ռազմավարական գործընկերություն։ Սա ունի մեծ ներուժ՝ էլ ավելի ընդլայնելու բովանդակությունը, տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները»,-նշեց Մակա Բոճորիշվիլին։

Նա նաև հավելեց, որ կողմերը կխթանեն գործընկերությունը, որպեսզի տարածաշրջանում կողմերի շահերն ավելի լավ ներկայացված լինեն ընդհանուր հանրությանը։

«Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցությունն ամուր, հիմնաքարային հենքի վրա է դրված զանազան ոլորտներում։ Պատրաստ ենք էլ ավելիին հասնելու, ընդլայնելու և հարստացնելու այս հարաբերություններն ու ռազմավարական գործընկերության մակարդակը»,-ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի 26-ին Թբիլիսիում կնքել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։

Հայերեն العربية English Español Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր