Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է վերանայել ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների ատեստավորման կարգը՝ այն համապատասխանեցնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի դրույթներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապապարակվել է e-draft հարթակում

Նախագծով նախատեսվում է վերանայել թեստային առաջադրանքների հարցերի քանակը՝ ավելացնելով դրանք 20-ից մինչև 30 հարց։ Գնահատման չափորոշիչները կդառնան առավել հստակ, և ըստ ճիշտ պատասխանների քանակի կսահմանվեն նոր գնահատականներ՝ «անբավարար» մինչև «գերազանց»։

Ատեստավորման գործընթացում կհստակեցվեն նոր պաշտոնների համար ատեստավորման ժամկետները։ Մասնավորապես, առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողները ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի ստանձնելուց երեք ամիս հետո, իսկ վերապատրաստման դասընթացներ անցած ծառայողները՝ դասընթացն ավարտելուց երկու ամիս հետո։

Նախագիծը ներառում է նաև հավելավճարների վճարման հետ կապված մի շարք փոփոխություններ։ Հավելավճարների վճարումը դադարեցվելու է միայն այն դեպքերում, երբ ատեստավորման արդյունքները կվկայեն, որ ծառայողը չի բավարարում մասնագիտական պահանջները։ Բացի այդ, նախկինում գործող կարգը, որով հավելավճարները դադարեցվում էին երեխայի խնամքի արձակուրդի կամ կադրերի տրամադրության տակ լինելու դեպքում, վերանայվել է։ Այժմ այդ դեպքերում վճարումները կկասեցվեն, բայց չեն դադարեցվի։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա բարելավել պետական պահպանության ծառայության ատեստավորման գործընթացը՝ այն համապատասխանեցնելով օրենսդրական նոր պահանջներին։ Սա կնպաստի նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ու ատեստավորման համակարգի արդարացիության ապահովմանը։

 

 

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres