Հայաստանի ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները․ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ։ 

«52 հոգի ձևավորել են նախաձեռնող խումբը, որը հաստատվել է նոտարի կողմից, և այդ նախաձեռնող խումբը օրենքով սահմանված ժամկետում հավաքել է 60 հազար ստորագրություն՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի տակ»,-նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ Հայաստանը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը։ 

Նրա խոսքով՝ շուրջ 50 օրվա ընթացքում՝ օրենքով նախատեսված ժամկետի կեսում, ՀՀ համայնքների մոտավորապես մեկ քառորդից հավաքագրվել է շուրջ 60 հազար ստորագրություն, որը հաստատվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, և այս նախագիծը դարձել է օրենսդրական նախաձեռնություն։ 

Ներկայացնելով օրենքի ընդունման հիմնավորումները՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու՝ Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է։ 

«Օրենքը հռչակում է նախաձեռնողների և ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին, որը կկանխորոշի ՀՀ իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևը և միջոցը կմեծացնեն Հայաստանի ամրակայումն ու դիմակայունությունը»,-ասաց Զեյնալյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցությունն ու դրա իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը։ 

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով՝ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար հնարավորությունների մեծացմանը, կնպաստի Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ-ի անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, կնպաստի մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը, կնպաստի տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության և ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, ինչը հնարավոր է միայն Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցությամբ»,-ընդգծեց հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը։

Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությունը կնպաստի նաև նորարար տեխնոլոգիաների հասանելիությանը, ներդրումային ծրագրերի ավելացմանը, լոգիստիկ կապերի մեծացմանը, հայկական ապրանքների՝ Եվրոպա արտահանման հնարավորությանը, ներքին համերաշխությանը, պետության զարգացման հեռանկարներին և այլն։ 

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 

Հայերեն العربية English Français ქართული Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան