Հայաստանն արդեն առաջին ու ամենաուժեղ քայլն է արել իր խաղաղության օրակարգով. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը ընդգծեց Հայաստանի կողմից նախաձեռնված խաղաղության օրակարգի կարևորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի խորհրդարանի նախագահն այս մասին նշեց Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման շրջանակում՝ անդրադառնալով քաղհասարակության ներկայացուցչի բարձրաձայնած հարցին, թե հնարավոր է արդյոք ավելի ուժեղ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի նկատմամբ, հակառակ դեպքում  նա երբեք չի հետապնդի խաղաղություն ու մշտական սպառնալիք կդառնա Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության դեմ:

«Դուք ձեր քայլով արդեն հավանաբար ամենամեծ ճնշումն եք գործադրել գործընթացում: Խաղաղության գործընթացը, որը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, ամենաուժեղ աշխատանքն է այս քննարկման մեջ»,-ասաց նա:

Նա նշեց Հայաստանից կողմից այնպիսի աջակից երկրներ փնտրելու մասին, որոնք Հայաստանի նման են մտածում: 

«Ես կարծում եմ՝ լուծումը կգտնվի, և այն կբավարարի նաև Հայաստանին: Բայց դուք արդեն ամենաառաջին և ամենաուժեղ քայլն եք արել ձեր խաղաղության օրակարգով»,-նշեց նա:

 

Հայերեն Русский

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել․ ՆԳՆ

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Ճապոնիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է որակել Պուտինի այցը Իտուրուպ կղզի

Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան

Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության 5 տարին․ նոր մոտեցումներ, թվայնացում և արդյունավետության բարձրացում

«ԱԿԶ» ընկերությունը տուգանվել է․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին

Ռուսաստանը Բալթյան տարածաշրջանում լուրջ հակամարտության ռիսկեր է տեսնում

Փաշինյանն անդրադարձել է Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը

Կոլումբիան ԱՄՆ-ին խնդրել է թմրակարտելների դեմ համատեղ գործողություններ իրականացնել. Հեգսեթ