Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որոնցում կհարգվեն ՀՀ-ի շահերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար Երևանի համար ընդունելի են բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն Հայաստանի Հանրապետության շահերից բխող սկզբունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար առկա հարթակների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության մասին։

Նրա խոսքով՝ բանակցային այն հարթակներում, որտեղ կհարգվեն Հայաստանի Հանրապետության և, առհասարակ, պետությունների սուվերենության շահերից բխող սկզբունքները, Երևանի համար ընդունելի են։

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցը նաև հենց դրա մասին է։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծում մեր ներկայացրած առաջարկներին, ապա ես կարծում եմ, որ դրանք այդքան էլ չեն տարբերվում միմյանցից, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա էքստերիտորիալ տարածքի մասին այնպես, ինչպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների վերագործարկման մասին՝ յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Վերջինիս բնորոշմամբ՝ հայ-ադրբեջանական բանակցությունները բազմակողմ հարթակներով են տեղի ունենում, և Երևանն օգտագործում է բոլոր հնարավորություններն՝ առաջ տանելու համար խաղաղության օրակարգը։

«Մենք չենք ֆիքսվում կոնկրետ մեկ հարթակի վրա, որովհետև կարծում ենք, որ մեկ հարթակում մինչ այս այդքան էլ արդյունավետ չեն եղել այդ քննարկումները»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։    

Հայերեն العربية ქართული Русский

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել․ ՆԳՆ

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Ճապոնիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է որակել Պուտինի այցը Իտուրուպ կղզի

Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան

Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության 5 տարին․ նոր մոտեցումներ, թվայնացում և արդյունավետության բարձրացում

«ԱԿԶ» ընկերությունը տուգանվել է․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին

Ռուսաստանը Բալթյան տարածաշրջանում լուրջ հակամարտության ռիսկեր է տեսնում

Փաշինյանն անդրադարձել է Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը

Կոլումբիան ԱՄՆ-ին խնդրել է թմրակարտելների դեմ համատեղ գործողություններ իրականացնել. Հեգսեթ