Թրամփը սպառնացել է մաքսատուրքերով, եթե ԵՄ-ն ավելի շատ նավթ և գազ չգնի ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

Թրամփը սպառնացել է մաքսատուրքերով, եթե ԵՄ-ն ավելի շատ նավթ և գազ չգնի ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպական միության երկրներին սպառնացել է առևտրային մաքսատուրքերով, եթե նրանք չսկսեն ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

«Գիտեք, մենք Եվրոպական միության հետ շուրջ 300 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունենք: Եվ այդ պատճառով մենք դա կարգի կբերենք կա՛մ մաքսատուրքերով, կա՛մ էլ նրանք պետք է գնեն մեր նավթը: Միակ բանը, որ նրանք կարող են անել, արագ մեր նավթն ու գազը գնելն է», - ասել է Դոնալդ Թրամփը՝ հունվարի 20-ի երեկոյան Սպիտակ տանը մի քանի հրամանագրեր ստորագրելով:

Իր պաշտոնավարման առաջին օրն ԱՄՆ նախագահը չեղարկել է հեղուկացված բնական գազի արտահանման նոր տերմինալի կառուցումը դադարեցնելու մասին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որոշումը։ Բայդենի վարչակազմը պարտադրել էր շինարարության դադարը մի ուսումնասիրությունից հետո, ըստ որի հեղուկացված բնական գազի արտահանումն ավելի բարձր ածխածնային հետք ունի, քան ածխի արտահանումը:

Մի քանի տարվա ընթացքում Միացյալ Նահանգները դարձել է հեղուկացված բնական գազի՝ աշխարհում ամենամեծ արտահանողը, ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ մատակարարը 2022 թվականից ի վեր, երբ ռուսական խողովակաշարերով հոսքերի մեծ մասը կասեցվեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում