Թրամփը չի բացառել, որ այս տարի կայցելի Չինաստան

2 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառել, որ այս տարի կայցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ այս տարի կարող է այցելել Չինաստան՝ համապատասխան հրավերի դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իր երդմնակալությունից հետո՝ հունվարի 20-ի երեկոյան, Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։

Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարն ակնարկել է, որ հարցը մեծապես կախված է Պեկինի կողմից Վաշինգտոնին հրավեր ուղարկելուց։

«Դա կարող էր տեղի ունենալ, եթե ես հրավեր ունենայի», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այս տարի կգնա Չինաստան։

Հունվարի 19-ին The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում Չինաստան մեկնելու հնարավորությունը։ Ըստ հրապարակման՝ այցի նպատակը կլինի ամրապնդել հարաբերությունները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Բացի այդ, WSJ-ն նշել է, որ դիտարկվում է նաև Հնդկաստան այցելելու տարբերակը։

Չինական The Global Times-ը նշում է, որ հունվարի 20-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նին հայտնել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ «երկու երկրների նախագահների ռազմավարական ղեկավարությամբ և փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներով»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում