Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Սպիտակ տանն ստորագրել է կատարողական հրամանագիր ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

ԱՄՆ նոր ղեկավարը նշել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն անհեթեթ է, և որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որ այդպես է վարվում։

Ըստ Reuters գործակալության՝ հրամանագիրը նախատեսում է անօրինական միգրանտների երեխաներին ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ սահմանափակումներ։

Ինչպես հայտնել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU), Միացյալ Նահանգների իրավապաշտպան կազմակերպությունները հայց են ներկայացրել Նյու Հեմփշիր նահանգի դատարան՝ ընդդեմ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այս որոշման։ 

«Այսօր ներգաղթյալների իրավունքների պաշտպանները դատի են տվել Թրամփի վարչակազմին գործադիր հրամանի համար, որը նպատակ ունի զրկել Միացյալ Նահանգներում ծնված որոշ երեխաների ԱՄՆ քաղաքացիությունից», - ասվում է փաստաբանների՝ հունվարի 20-ի հայտարարության մեջ։

Նրանք հրամանը հակասահմանադրական են անվանել:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում