Թրամփը ներում է շնորհել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակված իր 1500 աջակիցներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալությունից մի քանի ժամ հետո ներում է շնորհել իր 1500 աջակիցներին, որոնք 2021 թ. հունվարի 6-ին հարձակվել էին Կապիտոլիումի վրա՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը հաստատի նախագահ ընտրված Ջո Բայդենի թեկնածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործակալությունը նշում է, որ Թրամփի այս որոշումն, ամենայն հավանականությամբ, դժգոհություն կառաջացնի ոստիկանության, օրենսդիրների և այն մարդկանց շրջանում, որոնք տուժել են 2021 թ. հունվարի 6-ի իրադարձությունների ժամանակ։ 

Այդ հարձակմանն ուղեկցող քաոսի ժամանակ զոհվել էր 4 մարդ, այդ թվում՝ Թրամփի աջակիցներից մեկը, որի վրա կրակել էին ոստիկանները։ Նաև տուժել էր շուրջ 140 ոստիկան, որոնց վրա քիմիական նյութեր էին լցվել, որոնց հարվածել էին տարբեր առարկաներով։

«Խոստումը պահող» և «Հպարտ տղաներ» ծայրահեղ աջ աշխարհազորային խմբերի 14 ղեկավարներ, որոնք երկարաժամկետ ազատազրկման են դատապարտված, վաղաժամ ազատ կարձակվեն։ 

Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

 

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից