Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հունվարի 16-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք, այդ թվում՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողությունների, քաղաքական երկխոսության առաջընթացի, ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի նախագծի, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրման, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման և այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման տեմպերին և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, պատասխանել ԵՄ անդամ երկրների դեսպանների մի շարք հարցերին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում