ՄԻՊ-ն ահազանգում է ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդրի մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված համակարգային խնդիրներ ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք է տեսնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: 

«Արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Բայց դրանով չի սահմանափակվում: Խնդիրներ են առկա նաև, օրինակ, հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ»,-ասաց Մանասյանը: 

Նրա խոսքով՝ բացի ՄԻՊ գրասենյակի ընթացիկ այցերից, որ պարբերաբար իրականացնում են քրեակատարողական հիմնարկներ, ինքը տարին սկսել է քրեակատարողական հիմնարկներ առավել հաճախ իրականացվող անձնական այցերով: ՄԻՊ-ը ցանկանում է անձամբ դատապարտյալներից, ազատությունից զրկված անձանցից լսել խնդիրները: 

«Կարծում եմ, որ համակարգային խնդիրներ են առկա ինքնավասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված: Կարծում եմ՝ համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի: Շատ մեծ խնդիրներ են առկա ազատությունից զրկված անձանց  բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կախված: Եվ այստեղ միանշանակ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս պահի դրությամբ համակարգը, կարծում եմ, շատ խնդրահարույց է»,–ասաց Մանասյանը:  

Նրա խոսքով՝ այն պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են այդ հարցերով որոշումներ կայացնել, պետք է հանձնառություն ստանձնեն ու պատշաճ մակարդակով իրացնեն իրենց լիազորությունը: 

Հայերեն

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը