Ռուսաստանի փոխվարչապետը կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության հիմնական շահառուն է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տնտեսության աճը ցույց է տալիս, որ Երևանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության հիմնական շահառուն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը։ 

«Վերջին տարիներին Հայաստանի առևտրի և տնտեսության աճը վկայում է այն մասին, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության հիմնական շահառուն է»,- նշել է  Ռուսաստանի փոխվարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է արդյոք որևէ մեկը զբաղեցնել Հայաստանի տեղը ԵԱՏՄ-ում, Օվերչուկն այդ հարցը ոչ կոռեկտ է անվանել։ 

«Նման հարց տալ հնարավոր չէ, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը միշտ էլ երկրի անկախ որոշումն է, որը, ելնելով իր շահերից, որոշում է անդամակցել կամ չանդամակցել: Այստեղ ակնհայտ օգուտներ կան»,- ասել է Օվերչուկը։  

Նա նաև ընդգծել է, որ այդ օգուտները ներառում են էներգետիկայի և սննդի անվտանգության ապահովումը և տնտեսական զարգացման համար կայուն պայմանների ստեղծումը։ 

«Եվ ամենակարևոր օգուտն անարգել մուտքն է հսկայական շուկա, որտեղ պահանջարկ կա նման երկրի ապրանքների համար։ Սա ահռելի ներուժ է տնտեսության զարգացման, մարդկանց ու բիզնեսի եկամուտներն ավելացնելու համար»,-շեշտել է ՌԴ փոխվարչապետը։ 

Հայերեն English فارسی Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն