Տնտեսություն

Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ անգամներով փոքր է ԵԱՏՄ-ի հետ առևտրից․ Օվերչուկ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առևտուրը ԵՄ-ի հետ անգամներով փոքր է ԵԱՏՄ-ի հետ առևտրից․ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, համեմատելով Հայաստան-ԵԱՏՄ և Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը, նշել է, որ Երեւանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ փոքր է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը։

«Եկել է 11 ամսվա թարմ վիճակագրություն՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը՝ 11,6 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առևտուրը զգալիորեն պակաս է և նվազում է։ Ահա, թե ինչ են խոսում տնտեսությունը և իրականությունը»,- նշել է Օվերչուկը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին որոշման նախագծի հաստատումը։ 

ՌԴ փոխվարչապետը նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի նախաձեռնողները հիանալի հասկանում են, որ ԵՄ-ին անդամակցելը խիստ հիպոթետիկ բան է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել իրենց ունեցած տնտեսական օգուտներն ու առավելությունները՝ հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում